Վիլյամ Սարոյան, «Սուրբ լռություն»

Շրջապատում սև ծաղկամանն է ու մի սենյակ: Էլեկտրական լույսն ընկնում է դեմքին, դաշնամուրի ստեղներ, պատուհանի ետևում իջնում է երեկոն, և շրջապատը դառնում է էլ ավելի մութ: Աղմուկ չկա, սեղան, վրան՝ չորս գիրք, շուրջբոլորը՝ երեք աթոռ: Սա Մոդն է, նա մանուկ հասակում է, կանգնած է ցորենի դաշտի մեջտեղում: Կանզասում հասկերը նրա գլխից բարձր էին: Սենյակով մեկ քայլելը՝ պատուհանից դեպի սեղան: Ծխախոտի կրակ, ոչինչ չնշանակող ծխի ներս քաշում ու արտամղում:
Ինչ- որ մեկի անտեսանելի ներկայություն. Բենը՝ թերթից. թերթերի վերնագրեր, ինքը՝ Բենը, անկեցության ամեն օրվա վայնասուն : Ես խոսում եմ , նա խոսում է, ու մենք ̀ ողորմելի որդերս, վխտում ենք նեխած աճյուններում: Ես ասում եմ . «Մեզ մնում է միայն լաց լինել, բայց դրա փոխարեն մենք հարբում ենք, խոսում, մերթ ընդ մերթ ծիծաղում, միայն թե մեր ծիծաղը հիվանդագին է, ինչպես այն ամենը, ինչը մեր կողքին է»: «Ես հոգնել եմ»,-ասում է Բենը և պառկում թախտին, կարծես այդպես էլ պետք է լինի:
Արթնանալով̀ նա հորանջում է և ասում. «Քանի որ կարող եմ քնել քո տանը, նշանակում է̀ ես քեզ սիրում եմ ու քնել որտեղ պատահի՝ չեմ կարող»:
Կանգ չառնելով ու չնայելով նրա աչքերի մեջ, անգամ չասելով՝ բարի գիշեր, նա վերցնում է գլխարկը և հեռանում: Մոդը սենյակով ետ ու առաջ է քայլում: Բենի հեռանալը փարաջայի պես սահում է նրա վրայից, նա ժպտում է : Ոչ դռան թակոց , ոչ հեռախոսի զանգ , ոչ նամակ սեղանի վրա: Մոդը մտածում է. «Երևի լակում է ինչ-որ հոտած վայրում կամ արագ քայլում է գետափով̀ շուրջը նայելով ատելությամբ լի աչքերով: Որդեր նեխած աճյուններում»: Լսափողից դուրս ցցված շուրթեր: Եվ իր շուրթերը: Ոչ մի ձայն: Շինծու հայացք: Սև, մաքուր ճիշտ գործիք, իսկ նրա շուրթերը ծռմռված են, լղոզված են , քանի որ նրան պետք է ինչ-որ բան ասել:
Նա չի ասում. «Ի սերԱստծո, Բեն, ինչու՞ չես վերադառնում այս տուն, ինչու՞ չես կարող մնալ այստեղ գիշերելու, որպեսզի ես կարողանամ քեզ տեսնել, որպեսզի իմանամ, որ դու այստեղ ես, որ դու ողջ ես»:
Ոչ մի միտք: Ձեռքի հոգնած շարժում:
Նա չի ասում.«Բեն»:
Անդորր, որ բերում է երեկոն, ու ոչ մի անհանգստություն պատի ետևում՝ հարևանի ռադիոից: Կորցրած անուրջների ծառուղի ու կավատ: Պատուհանի անկյունում ամպից ու տերևներից կոմպոզիցիա. դրսում կեղտոտ, գարշելի , անպետք, տաղտկալի կյանք, ու այս գրողի տարած որջը , այս տարիքը և այս օրը: Արյան աստվածանարգ խփոցների ներքին զգացողությունը և անձի աղավաղված ճշգրիտ պատմությունը , որը հենց Մոդն է: Այն օրը, երբ մի անգամ կենդանի, նրանից առաջ , ինչպես …և ավելի պատկառելի տեղում: Ու հետո, նա գիշերվա ժամը 2-ին թակեց դուռը: Մոդը արթնացավ տեսած երազից ̀̀վեր թռնելով իրականության կոպիտ վերադարձից, թռավ անկողնուց ո ւ դեպի դուռը գնաց, բացվեց դուռը ո ւսիրտը բացվեց: Բառեր, ես նրան չպետք է դուրս հանեմ, նա կարող է գալ այստեղ, մնալ այստեղ ու ես կտամ նրան իմ անկողինը, մարմինը,սիրտը ու չպետք է ասեմ նրան , որ նա հարբած է ու չպետք է նրա վրա բարկանամ:

Դուռը բացվեց և ահա նա` առանց ժպիտի, խոցելի, մռայլ,մեղանչող:

-Ես զբոսնում էի,-ասաց նա:
-Բեն,-ասաց Մոդը:
Նա ներս մտավ, օրորվելով կանգնեց դաշնամուրի մոտ և ասաց.
–Ես շատ հարբած եմ, բայց և լուրջ: Ահա թե ինչ,-շարունակեց նա-մենք միայնակ ենք, երկուսս էլ շատ հուզված ենք ու տեղ չունենք գնալու: Ես գալիս եմ այստեղ, քանի որ մի անգամ այստեղ գիշերել եմ ո ւ ինձանից մի մաս այստեղ է մնացել, բայց ես քեզ չեմ սիրում:

-Դա կատակ չէր,-նա չծիծաղեց:

-Ես գիտեմ,-շշնջաց Մոդը:

-Իսկ դու սիրու՞մ ես ինձ, երբ ես հարբած չեմ,-ասաց Բենը:

-Այո,-հաստատեց Մոդը:

-Գրողը ինձ տանի,-արտաբերեց Բենը:

Եվ նա երկար, այդպես ոչ հարբած կրկնում էր այդ բառերը, մինչև որ Մոդը չասաց.

-Բեն,արի քնելու:

Հանեց նրա վերարկուն: Բենը դեմքով ընկավ թախտին ու ինչ-որ բան փնթփնթաց ծածկոցի մեջ, բառերը չհասկացվեցին: Ահա և այս անգամն էլ այսպես: Հոգնած ժպիտ, և ժամացույցի թվեր` վեցն անց քսան:
Ուտելու և դրա անհնարինության զուգադրման միտքը:
Նա չասաց.« Բեն»: Ժեստ , որը նշանակում է աշխարհի վերջը:
Եթե նա զանգահարի Բենին ու լսի իր և նրա ձայնը, նա կծիծաղի ու կասի, որ մարդկության միակ հույսը աշխարհում քանդելն է, ու ոչ միայն կառավարությունը, քանդել գրողի ծոցը, հենց այդ գաղափարը, որ ընկած է ամեն ինչի հիմքում ու սկսել սկզբից, հետո…
Նա կասի.«Ինչպե՞ս ես ,Մոդ»:
Ու ոչ մի ավել բառ: Նա չի ասի.«Ես հիմա կգամ, հիմա տրամվա յ կնստեմ ու կգամ»: Բացի նրանից, որ ամեն ինչ գրողի ծոցն է պետք ուղարկել , ոչինչ չի ասի:
Կարիք ու չպետքություն, սեր ու ոչ սեր, շնչելու ժամանակ ու ոչ ժամանակ, տեսնելու ու չտեսնելու ժամանակ:
Ինտերիերում՝ Մոդը սուրբ լռության մեջ , ոչ մի ակնկալիք: Ասում է. «Մի օր, ուշ գիշերով , հարբած, դժգոհությունից ու ջղայնությունից շատախոս , նա նորից կգա, ու ես նրան կսիրեմ»:
Հավերժ սուրբ լռություն. ինտերիեր: Տիեզերք ու երկիր, ծաղկաման ո ւսենյակ, հենց մեզնից ճառագող տիեզերքի համրություն ու տաղտկալի լռություն:
Ու մի անգամ գիշերը նա մեզ կասի. «Սա վերջն է»:

Оставьте комментарий